Պարույր Միքայելյան
Պարույր Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1924 (100 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Աշխատավայր | «Հայաստան» հրատարակչություն և ՀԳՄ |
Պարույր Ավագի Միքայելյան (մարտի 7, 1924), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարույր Միքայելյանը ծնվել է 1924 թվականի մարտի 7-ին Ոսկեհատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ 1941 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1957-1959 թվականներին սովորել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ 1969-1971 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1971-1975 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, 1975-1977 թվականներին՝ Հայ-հրատպետկոմի հրատարակչությունների վարչության պետ։ 1977 թվականին մեկնել է արտասահման։
Ռուսերենից թարգմանել է Ա. Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» (1953), «Բորիս Գոդունով» (1957), «Փոքրիկ ողբերգություններ» (1970), «Եվգենի Օնեգին» (1972), Մ. Լերմոնտովի «Կովկասի գերին» (1970), «Մահվան հրեշտակ» (1970), գերմաներենից՝ Ֆ. Շիլլերի «Բալլադներ» (1957), Վ. Բրունբախի «Ճանապարհորդ ոզնին» (1960), Հ. Հայնեի «Աթա թրոլ» (1963), «Առակներ» (1969), Յ. Վ. Գյոթեի «Ֆաուստ» (1963), Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (1964), Բ. Բրեխտի «Լուկուլլոսի դատը» (1973, 2011) և այլ ստեղծագործություններ[1][2]։ Լույս են տեսել նաև Պարույր Միքայելյանի «Արջուկ» (1956), «Բալլադներ» (1962), «Զարմանալի ծիլը» (1962), «Հետքեր սրտի վրա» (1963), «Սիրո լեգենդը» (1975) բանաստեղծությունների և բալլադների ժողովածուները։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Աշխարհի պոետները մոր մասին.- Երևան։ Զանգակ-97, 2001.- 350 էջ։
- Արևին ընդառաջ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 170 էջ։
- Գիտես երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ։
- Գրիշաշվիլի Իոսեբ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 280 էջ։
- Գրիշաշվիլի Իոսեբ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ , 1956.- 110 էջ։
- Զվյագինցևա Վերա։ Ձմեռային աստղ.- Երևան։ Հայպետհրատ, 1960.- 159 էջ։
- Համանվագ.- Երևան։ Հայաստան, 1972.- 107 էջ։
- Նեկրասով Նիկոլայ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1962.- 108 էջ։
- Սիմոնով Կոնստանտին։ Բարեկամներ և թշնամիներ.- Երևան։ Հայպետհրատ, 1950.- 57 էջ։
- Տիչինա Պավլո։ Իմ ժողովրդին.- Երևան, 1973.- 118 էջ։
- ՍՍՌՄ ժողովուրդների գրականություն։ (Հատընտիր).- Երևան։ Հայպետուսմանկհրատ, 1958.- 285 էջ.- (Դպրոցականի գրադարան)։
- Սրտի ձայն։ Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին /Կազմ.՝ Մ.Խ. Քարամյան.- Երևան-Թբիլիսի։ Հայաստան-Սաբճոթա Սաքարթվելո, 1970.- 182 էջ։
- Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ։
- Ուկրաինական քնար։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 407 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պարույր Միքայելյանի թարգմանությունները
- ↑ Պարույր Միքայելյան(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |